Ուղեցույց
Mac OS X համակարգում հայերեն հնչյունային յունիկոդ ստեղնաշարն աշխատեցնելու
![]() ![]() ![]() ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 6 – ձախ փակագիծ 1 Ստեղնաշարի փաթեթը ներբեռնվում է .bundle կամ .zip ֆայլով։ Վերջին դեպքում այն նախ անհրաժեշտ է ապարխիվացնել (ուղղակի վրան երկու անգամ կտտացնելով)։
![]() Այնուհետև անհրաժեշտ է բացել Finder-ը, մտնել Go > Computer ( SHIFT + COMMAND + C )։ ![]() Համակարգչի հիմնական սկավառակում մեջ պետք է բացել հետևյալ պանակը՝ Library > Keyboard Layouts։ Սա թույլ կտա նոր ստեղնաշարը հասանելի դարձնել տվյալ համակարգչի բոլոր օգտատերերի համար։ Հակառակ դեպքում, bundle ֆայլը տեղադրելով User > Library > Keyboard Layouts պանակում, այն կիրառելի կլինի միայն տվյալ օգտատերի համար։ ![]() Դրանից հետո անհրաժեշտ է մտնել System Preferences > Language & Text կամ, եթե վերևի ստատուս շերտում առկա է որևէ լեզվով ստեղնաշար, դրա վրա կտացնել ու ընտրել Open Keyboard Preferences։ ![]() Պետք է նախ համոզվել, որ գտնվում եք Input Sources բաժնում։, հետո սեղմել ներքևում գտնվող + նշանը։ ![]() նոր բացված պատուհանի ձախ կողմում անհրաժեշտ է ընտրել Armenian, աջում հայտնված մենյուից՝ HY Armenian Phonetic Unicode Extended։ Հետո՝ Add։ ![]() Վերոնշյալ գործողություններից հետո լավ կլինի Log Off - Log On անել, այնուհետև COMMAND + SPACE սեղմելով ընտրել լեզուները։ ![]()
![]() 2Հայերեն տառատեսակներըՄեր կարծիքով Mac OS X համակարգում ներկառուցված հայերեն տառատեսակը այնքան էլ ընդունելի չէ որպես համակարգչի ունիվերսալ տառատեսակ։ Որպես այդպիսին շատ ավելի ցանկալի կլիներ կիրառել sans serif խմբի որևէ տառատեսակ, ինչպիսին է օրինակ Arian AMU տառատեսակը։ ՈՒՇԱԴՐՈՒՅԹՈՒՆ. El Capitan ՕՀ-ում TTF տառատեսակների փոխարեն կիրառվում եմ TTC տառատեսակներ։ Այստեղ Mshtakan տառատեսակի հետ վերևում նկարագրված գործողությունն իրականացնելու համար անհրաժեշտ է Library > Fonts -ից, համապատասխանաբար, հեռացնել Mshtakan.ttc տառատեսակը, հետևյալ հղումից ներբեռնել դրա փոփոխված նույնանուն տարբերակը և տեղադրել նույն տեղում։ ![]()
ՎԵՐՋ |