Ուղեցույց
Windows 8.1 համակարգում ռուսերեն հնչյունային յունիկոդ ստեղնաշարն աշխատեցնելու
![]() ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
SHIFT + "," – "ъ" 1 Ստեղնաշարի փաթեթը ներբեռնվում է .zip ֆայլով։ Այն նախ անհրաժեշտ է .zip արխիվից արտահանել համակարգչի որևէ պանակ։ 2Անհրաժեշտ է մտնել LANGUAGE բաժինը՝ Windows Key + C Settings \ Control Panel \ Clock, Language and Region \ Language: Եթե Հայերենն առկա է, անհրաժեշտ է սեղմել աջ կողմում կապույտով գրված Options-ը, եթե ոչէ Add a language \ Հայերեն հետո նոր Options: 3Կբացվի հետևյալ պատուհանը՝ Եթե Input method բաժնում Armenian Unicode Phonetic (PVA) ստեղնաշարն առկա է, ապա ստեղնաշարն արդեն ակտիվացված է։ Եթե հայերեն ստեղնաշարերի այլ շարվածքներ ձեզ պետք չեն, Remove հղումով հեռացրեք դրանք՝ թողնելով միայն Armenian Unicode Phonetic (PVA) ստեղնաշարը և փակեք պատուհանները։ Եթե կարիք ունեք փոխելու ստեղնաշարերի ընտրման ստեղների համակցությունը, անցեք 4-րդ կետին։ Եթե Armenian Unicode Phonetic (PVA) ստեղնաշարը չկա, այն անհրաժեշտ է ավելացնել Add and input method հղումով։ Անհրաժեշտ է նշել Armenian Phonetic Unicode (PVA) ստեղնաշարը և սեղմել Add. 4Եթե անհրաժեշտություն կա փոփոխել ստեղնաշարերի ընտրման ստեղների համակցությունը, պետք է վերադառնալ \ Control Panel \ Clock, Language and Region \ Language, ձախ մասից ընտրել Advanced settings։ Այնուհետև, Switching input methods բաժնում ընտրել Change language bar hot keys։ Մնացած գործողություններն՝ ըստ ստորև բերված նկարի։ Let me set a different input method for each app window հրամանը հնարավորություն է տալիս ամեն յուրաքանչյուր ծրագրի համար հիշել այդ ծրագրում օգտագործած վերջին լեզուն և տվյալ ծրագիրն ակտիվացնելուց ավտոմատ անցում կատարել հիշված լեզվին։ 5Այսպիսով համակարգում տեղադրված է Հայերեն հնչյունային յունիքոդ ստեղնաշար։ Ստեղնաշարերի միջև փոփոխությունը կատարվում է ըստ ստեղների ընտրված համակցության (լռելյայն՝ LEFT ALT + SHIFT): Windows 8 համակարգում լեզուները կարելի է փոխել նաև WINDOWS KEY + SPACE ստեղների համակցությամբ։ ![]() ՎԵՐՋ |