Ուղեցույց
Windows և Mac OS X համակարգերի MS Word և MS Excel փաթեթներում հայերենի և ռուսերենի՝
ASCII ստանդարտից UNICODE և հակառակը փոխարկելու
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸMS Word-ում Հայերեն ոչ յունիքոդ տեքստի փոխարկում յունիքոդի։ MS Excel-ում Հայերեն ոչ յունիքոդ տեքստի փոխարկում յունիքոդի։
MS Word-ում1Անհրաժեշտ է ներբեռնել converter.zip ֆայլը: Այնուհետև անհրաժեշտ է ֆայլի պարունակության միջից wordconverter.bas Ֆայլը ապարխիվացնել որևէ պանակում: ![]() Պետք է գործարկել MS Word-ը (մակրոսները Word-ի ցանկացած տարբերակի հետ համատեղելի են)։ ներքևի նկարում MS Word-ն է՝ ոչ յունիքոդ հայերեն տեքստով։ ![]() Alt+F11 սեղմելու արդյունքում կբացվի MS VBA for Applications ծրագիրը։ Սրա վերևի ձախ պատուհանում մկնիկով պետք է ակտիվացնել Normal-ը և սեղմել Ctrl + M։ ![]() Կբացվի Import File պատուհանը, որի միջոցով անհրաժեշտ է ընտրել արդեն ապարխիվացրած wordonverter.bas ֆայլը, հետո՝ OPEN։ Կունենանք ներքևի պատկերը: Կարելի է փակել ծրագիրը և վերադառնալ MS Word։ Մակրոսները ներմուծված են։ ![]() 2ԿԻՐԱՌՈՒՄԸ։ Word-ում պետք է ընտրել փոխարկման ենթակա տեքստը (սա կարևոր է), հետո սեղմել Alt + F8, որով կբացվի առկա մակրոսների ընտրանին։ ԿԱՐԵՎՈՐ Է, որպեսզի Word-ում մակրոսների օգտագործումն արգելափակված չլինի։ Կախված Word-ի տարբերակից համապատասխան կարգավորումները գտնվում են Tools \ Options \ Security, կամ Word options \ Trust Center բաժիններում։ ![]() Հնարավոր կլինի տեսնել հետևյալ մակրոսները.
Մի քանի նկատառումՈչ յունիքոդ տեքստի համար ոչ յունիքոդի փոխակերպման մակրոսը կրկնակի աշխատեցնելուց «ե» տառը վերածվում է »-ի։ MS Excel-ումԱնհրաժեշտ է ներբեռնել converter.zip ֆայլը: Հետո ֆայլի պարունակության միջից անհրաժեշտ է excelconverter.bas Ֆայլը ապարխիվացնել որևէ պանակում: Բացում ենք Excel-ը, ամենաներքևում status bar-ի վրա աջ կտտացնում, միացնում ենք macro recording օպցիան ու էդտեղ ցույց կտա մակրո գրելու կոճակը՝ աղյուսակի նման։ Դա սեղմում ենք, ու Store macro in ցանկում ընտրում՝ personal macro workbok. Հետո սեղմում stop recording. ՎԵՐՋ |