Ուղեցույց

Mac OS X համակարգում ռուսերեն հնչյունային յունիկոդ ստեղնաշարն աշխատեցնելու

ՆԵՐԲԵՌՆԵԼ
ՍԿԻԶԲ





1

Ստորև ներկայացված է հայերեն ստեղնաշարի ներդրման ուղեցույցը, որը ամբողջությամբ նույնն է, ինչ ռուսերենի դեպքում։ Armenian Phonetic Unicode Extended ստեղնաշարի փոխարեն, միայն, օգտագործվում է Russian Phonetic Unicode-ը։


Ստեղնաշարի փաթեթը ներբեռնվում է .bundle կամ .zip ֆայլով։ Վերջին դեպքում այն նախ անհրաժեշտ է ապարխիվացնել (ուղղակի վրան երկու անգամ կտտացնելով)։



Այնուհետև անհրաժեշտ է բացել Finder-ը, մտնել Go > Computer ( SHIFT + COMMAND + C



Համակարգչի հիմնական սկավառակում մեջ պետք է բացել հետևյալ պանակը՝ Library > Keyboard Layouts։ Սա թույլ կտա նոր ստեղնաշարը հասանելի դարձնել տվյալ համակարգչի բոլոր օգտատերերի համար։ Հակառակ դեպքում, bundle ֆայլը տեղադրելով User > Library > Keyboard Layouts պանակում, այն կիրառելի կլինի միայն տվյալ օգտատերի համար։



Դրանից հետո անհրաժեշտ է մտնել System Preferences > Language & Text կամ, եթե վերևի ստատուս շերտում առկա է որևէ լեզվով ստեղնաշար, դրա վրա կտացնել ու ընտրել Open Keyboard Preferences։



Պետք է նախ համոզվել, որ գտնվում եք Input Sources բաժնում։, հետո սեղմել ներքևում գտնվող + նշանը։



նոր բացված պատուհանի ձախ կողմում անհրաժեշտ է ընտրել Armenian, աջում հայտնված մենյուից՝ HY Armenian Phonetic Unicode Extended։ Հետո՝ Add։



Վերոնշյալ գործողություններից հետո լավ կլինի Log Off - Log On անել, այնուհետև COMMAND + SPACE սեղմելով ընտրել լեզուները։





2

Հայերեն տառատեսակները

Մեր կարծիքով Mac OS X համակարգում ներկառուցված հայերեն տառատեսակը այնքան էլ ընդունելի չէ որպես համակարգչի ունիվերսալ տառատեսակ։ Որպես այդպիսին շատ ավելի ցանկալի կլիներ կիրառել sans serif խմբի որևէ տառատեսակ, ինչպիսին է օրինակ Arian AMU տառատեսակը։

Mac OS X-ում ներկառուցված Mshtakan հայերեն տառատեսակը փոխարինելու համար անհրաժեշտ է բացել Finder-ը, մտնել Go > Computer ( SHIFT + COMMAND + C ), մտնել Library > Fonts, այնտեղից հեռացնել Mshtakan տառատեսակի բոլոր տարբերակներն ու դրանք փոխարինել հետևյալ հղումից քաշած նույնանուն տառատեսակներով (լուծումը վերցված է KarGrigoryan-ից)։



Ավելին, Mac OS X համակարգում ներառված են նաև մի քանի համակարգային տառատեսակների (system fonts) հին տարբերակներ, որոնց նոր տարբերակներում հայերենը բարելավված է՝ Tahoma, Segue UI, Times New Roman։։ Սրանք ևս կարելի է փոխարինել նորերով։ Անհրաժեշտ է այս հղումից ներբեռնել նորացված տառատեսակները ու դրանցով փոխարինել Macintosh > System > Fonts ում եղածները։



ՎԵՐՋ