Ուղեցույց

Windows համակարգում հայերեն հնչյունային յունիկոդ ստեղնաշարն աշխատեցնելու

ՆԵՐԲԵՌՆԵԼ
ՍԿԻԶԲ


ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

6 – ձախ փակագիծ
SHIFT + "6" – աջ փակագիծ
SHIFT + "-" – երկար գծիկ (m-dash)
CTRL + ALT + "-" – ենթամնա
SHIFT + "'" – հայկական ապաթարց
; – հայկական միջակետ
SHIFT + "," – ձախ չակերտ
SHIFT + "." – աջ չակերտ
SHIFT + 7 կամ CTRL + ALT + 4 – ՀՀ դրամի նշան
CTRL + ALT + "=" – հավասարման նշան
SHIFT + ";" – հայկական վերջակետ
? — հարցական նշան
` — բութ
~ — բացականչական նշան

Ուղեցույց Windows 8.1-ի համար

1

Ստեղնաշարի փաթեթը ներբեռնվում է .zip ֆայլով։ Այն նախ անհրաժեշտ է .zip արխիվից արտահանել համակարգչի որևէ պանակ։

Այնուհետև անհրաժեշտ է աշխատեցնել setup.exe ֆայլը։ Windows համակարգը շուտով կտեղեկացնի ստեղնաշարի բարեհաջող ներդրման մասին։ Պատուհանեը փակել close կոճակով։

Նախկինում կիրառվող երրորդ կողմից ստեղնաշարերը (WinKeys, KDWin) պետք է անջատել, որպեսզի ստեղնաշարերը միմյանց չխանգառեն։։

2

Անհրաժեշտ է մտնել LANGUAGE բաժինը՝ Windows Key + C Settings \ Control Panel \ Clock, Language and Region \ Language:



Եթե Հայերենն առկա է, անհրաժեշտ է սեղմել աջ կողմում կապույտով գրված Options-ը, եթե ոչ` Add a language \ Հայերեն հետո նոր Options:

3

Կբացվի հետևյալ պատուհանը՝


Եթե Input method բաժնում Armenian Unicode Phonetic (PVA) ստեղնաշարն առկա է, ապա ստեղնաշարն արդեն ակտիվացված է։ Եթե հայերեն ստեղնաշարերի այլ շարվածքներ ձեզ պետք չեն, Remove հղումով հեռացրեք դրանք՝ թողնելով միայն Armenian Unicode Phonetic (PVA) ստեղնաշարը և փակեք պատուհանները։ Եթե կարիք ունեք փոխելու ստեղնաշարերի ընտրման ստեղների համակցությունը, անցեք 4-րդ կետին։

Եթե Armenian Unicode Phonetic (PVA) ստեղնաշարը չկա, այն անհրաժեշտ է ավելացնել Add and input method հղումով։



Անհրաժեշտ է նշել Armenian Phonetic Unicode (PVA) ստեղնաշարը և սեղմել Add.

4

Եթե անհրաժեշտություն կա փոփոխել ստեղնաշարերի ընտրման ստեղների համակցությունը, պետք է վերադառնալ \ Control Panel \ Clock, Language and Region \ Language, ձախ մասից ընտրել Advanced settings։



Այնուհետև, Switching input methods բաժնում ընտրել Change language bar hot keys։ Մնացած գործողություններն՝ ըստ ստորև բերված նկարի։

Let me set a different input method for each app window հրամանը հնարավորություն է տալիս ամեն յուրաքանչյուր ծրագրի համար հիշել այդ ծրագրում օգտագործած վերջին լեզուն և տվյալ ծրագիրն ակտիվացնելուց ավտոմատ անցում կատարել հիշված լեզվին։



5

Այսպիսով համակարգում տեղադրված է Հայերեն հնչյունային յունիքոդ ստեղնաշար։ Ստեղնաշարերի միջև փոփոխությունը կատարվում է ըստ ստեղների ընտրված համակցության (լռելյայն՝ LEFT ALT + SHIFT): Windows 8 համակարգում լեզուները կարելի է փոխել նաև WINDOWS KEY + SPACE ստեղների համակցությամբ։





Ուղեցույց Windows 7-ի համար


1

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Windows XP-ի կարգավորումները շատ նման են Windows 7 համակարգի կարգավորումներին։

Ստեղնաշարի փաթեթը ներբեռնվում է .zip ֆայլով։ Այն նախ անհրաժեշտ է .zip արխիվից արտահանել համակարգչի որևէ պանակ։

Այնուհետև անհրաժեշտ է աշխատեցնել setup.exe ֆայլը։ Windows համակարգը շուտով կտեղեկացնի ստեղնաշարի բարեհաջող ներդրման մասին։ Պատուհանեը փակել close կոճակով։

2

Ամենակարճ եղանակն է՝ START ստեղնը սեղմել և հավաքել input language, որից հետո որոնման արդյունքներից պետք է ընտրել Change keyboard or other input methods։



3

Բացված պատուհանում ընտրել Change Keyboards։



Այնուհետև, General բաժնում սեղմել Add։



Նոր բացված պատուհանում անհրաժեշտ է ընտրել Armenian, դրա տակ՝ Armenian Unicode Phonetic (PVA)։ Եթե հայերենի տակ կան այլ ստեղնաշարեր, որոնց կարիքը չկա, անհրաժեշտ է դրանք ապաակտիվացնել։



Հաջորդ պատուհանում արդեն կերևան ակտիվ լեզուները, որոնց, մեկից ավել լինելու դեպքում, կարելի է վերադասավորել՝ օգտվելով Move Up / Move Down կոճակներից։



Ստեղնաշարերի ընտրման ստեղների համակցությունը կարելի է կարգավորել Advanced Key Settings / Change Key Sequence պատուհանից։



Իսկ ստեղնաշարերի տեղակայման ու լեզուների ընտրման նշանի արտապատկերման կարգավորումները գտնվում են Language Bar բաժնում։


ՎԵՐՋ